Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Զբոսաշրջիկ, այցելու գրավելու ուղղությամբ աշխատանքները հետաքրքրում են բոլոր թանգարաններին

Զբոսաշրջիկ, այցելու գրավելու ուղղությամբ աշխատանքները հետաքրքրում են բոլոր թանգարաններին
12.01.2018 | 09:53

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ ԳԵՎՈՐԳ ՕՐԲԵԼՅԱՆԻ հետ զրուցել ենք «Երևան քարտ» զբոսաշրջային ծրագրի մասին, որի շրջանակում մեր երկիր այցելած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան միասնական տոմսի միջոցով օգտվելու զբոսաշրջային մի շարք ենթակառուցվածքներից, անվճար մուտք գործելու 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցելու էքսկուրսիաների և զգալի զեղչեր ստանալու ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում: Զրույցի առանցքը Երևանյան թանգարաններն են: Գևորգ Օրբելյանի տեղեկացմամբ` թանգարանները մեկ փաթեթով ներկայացվում են երեք տարբեր սակագներով, զբոսաշրջիկն ինքն է ընտրում` քանի օր է մնալու, որ քարտը գնի և քանի թանգարան այցելի: Անդրադառնալով մեր` «Ի՞նչ փուլում է ծրագիրը, ի՞նչ արդյունք է տվել, քարտային համակարգը նպաստու՞մ է թանգարաններ այցելությունների ավելացմանը» հարցերին` ասաց, որ քաղաքապետարանի «Երևան քարտ» ընկերության հետ կնքած հուշագրի մեկ տարին դեռ չի լրացել: Ծրագիրը մեկնարկել է 2017-ի ամռանը:

Որոշակի տեղեկություններ կան տարբեր թանգարաններից, բայց առայժմ նպատակահարմար ու խրախուսելի չէ դրանց հրապարակումը: Փոխարենը մեր զրուցակիցը նշեց Երևանի առավել պահանջարկ վայելող թանգարանների անունները` Երևանի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ազգային պատկերասրահ, Սարյանի, Փարաջանովի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Ռուսական արվեստի թանգարանները, և իհարկե, Մատենադարան:
Նշանակալի մշակութային իրողությունները կարո՞ղ են իրենց հերթին խթանել զբոսաշրջության աճը: Օրինակ, օտարերկրացուն կարո՞ղ է Հայաստան բերել Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսը։ Գ. Օրբելյանը նշեց, որ մեզ մոտ միջազգային բարձրակարգ ցուցահանդեսներ հազվադեպ են լինում, երբ ավելի շատ կազմակերպվեն, անշուշտ, կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: Նրա խոսքով` եվրոպական երկրներում է ընդունված, օրինակ, երբ Կանդինսկին ցուցադրվելու է որևէ ցուցասրահում, նրանք նախապես են տոմսը գնում: Ինչ վերաբերում է Այվազովսկու ցուցահանդեսին, զրուցակիցս ասաց, որ իր տեղեկություններով` բացման օրվանից աշխարհահռչակ ծովանկարչի ցուցահանդեսը մեծ թվով այցելուներ է ունեցել, մանրամասների մասին կարող է հայտնել պատկերասրահի ղեկավարությունը:
Հետաքրքրվեցի` նպատակահարմար չլինելու, ավելորդ թղթաբանությունից ազատվելու համար հնարավո՞ր է` որոշ թանգարաններ հրաժարվեն «Երևան քարտ» ծրագրին մասնակցելուց:


Տուրիզմի բաժնի պետի կարծիքով` զբոսաշրջիկ, այցելու գրավելու ուղղությամբ աշխատանքները հետաքրքրում են բոլոր թանգարաններին: Քանի որ կազմակերպությունը և նրանց առաջարկած ծրագիրը նոր են, կարծում է, որ մի փոքր պետք է աջակցել նրանց, որ կարողանան շուկայում դիրքավորվել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ